ՈՍԿԵՊԱՐ

Հարգելի բարեկամներ․


Վերջերս մեր՝ Ոսկեպար գյուղի և նրա շուրջ ծավալված իրադարձությունների կապակցությամբ համացանցում, լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ են տարածվում գյուղի և իմ՝ վարչական ղեկավարի անունից, որոնք հաճախ ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ հակասում են մեր դիրքորոշմանը և կարծիքին։ Ուստի հետագայում նման ապատեղեկատվությունից, տարըմբռնումից և հակասական մեկնաբանություններից խուսափելու նպատակով մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ մեր համայնքի և մեր դիրքորոշումը, մնում է նույնը։


Սա է մեր դիրքորոշումը և ցանկացած այլ տիպի մեկնաբանություն, եզրահանգում ընդունելի չէ մեզ համար։ Միայն մենք իրավունք ունենք հանդես գալու գյուղի անունից։


Մեր պայքարը հեռու է կուսակցական, քաղաքական երանգից և չի դառնալու գործիք քաղաքական ուժերի ձեռքին։


Ոսկեպարի վարչական ղեկավար`

ԻՇԽԱՆ ԱՂԲԱԼՅԱՆ


Հ.Գ. Ահա օրինակ՝ վերցված համացանցից։

Բաժանորդագրվել

Ցանկանում եք ստանալ բոլոր նոր հոդվածները, գրանցվեք մեր նորություններին։

Տեղեկություն