– Մենք պատրաստ ենք զենքը ձեռքներիս պաշտպանել մեր գյուղերը, – հայտարարում են այս տարածաշրջանի բնակիչները, որը Երևանն ուզում է հանձնել Բաքվին
Ոսկեպարի ներքին թաղամասում, ադրբեջանական ճակատի գծից երկու քայլ հեռու, թռչուններն իրենց գեղգեղանքով ողջունում են հայկական գարունը։ Լիլիթ Մ.-ն իր տան շեմին արծաթե խաչը ամուր կախում է վզից։ Մի քանի օր հետո իր տան առջևով անցնող խճուղին կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հերթական սահմանը։ «Ես կառուցել եմ այս տունը տասնութ տարի առաջ»,- փլվում է գեղջկուհին, հանուն դստեր համակերպվելով հեռանալու մտքի հետ։
Հայաստանի հյուսիս-արևելքում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ներքևում նրա անասնագոմն է։ Դա այն տարածքն է որի նկատմամբ հավակնություններ ունի Ադրբեջանը, և որը պլանավորում է զիջել Հայաստանի վարչապետը։ Նրա տան դեմ դիմաց, հայկական կողմում մնում է նրա զարմիկի տունը։ Իսկ այն որ պատկանում է նրա քեռուն և հարևանին՝ Արտեմ Մ.-ին կարող է անցնել Ադրբեջանին։
Ծերունին (Արտեմ Մ.) այստեղ ապրել է 32 տարի։ «Մենք այստեղ մեր տանն ենք, մենք 1992 թվին վերադարձրել ենք մեզ այս հողերը մեր ընտանիքների արյան գնով։ Այս հողերը մեր պապենական հողերն են»,- ասաց ծերունին։
Այս սահմանային տարածքներում արդեն հարյուր տարի թագավորում է անորոշությունը։ 1920թ.-ից մինչև 1991թ. ընթացքում ադրբեջանական ԽՍՀ-ի և Հայաստանի մեջև տեղի են ունեցել բազմաթիվ սահմանային, հաճախ չփաստաթղթավորված փոփոխություններ։ Մարտի սկզբին կովկասյան երկու հարևանները շարունակեցին 2023թ.-ի սեպտեմբերին սկսված սահամանային երկխոսության 7-րդ փուլը, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջեց տավուշի մարզի չորս հայկական Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր գյուղերի «Անհապաղ հանձնում»։
Որից հետո Հայաստանի վարջապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին այցելեց Ոսկեպար։ «Եթե մենք չզիջենք այդ տարածքները, ապա Ադրբեջանը կգրավի այն ուժով, և մենք չենք կարող դիմադրել»,- հայտարարեց նա գյուղի բնակիչներին՝ տարածելով խուճապ ողջ երկրով մեկ։ Դրանից հետո Ոսկեպարում սկսվեց կազմակերպվել դիմադրություն։ Մարտի քսանի առավոտյան գյուղի հրապարակում հավաքվել էր տղամարդկանց հոծ բազմություն «Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, կկանգնեք մեր բանակի կողքին և կպայքարենք մինչև վերջ,- ասում էին Ոսկեպարի տղամարդիկ,- մեր գյուղի ճակատագիրը մեր ձեռքերում է։ Ցանկացած պահի կարող են տեղի ունենալ մարտական գործողություններ հակառակորդի կողմից մեզ այսստեղից հեռացնելու նպատակով։ Պատրաստ եղեք։»
«Կարող են լինել առևանգումներ»
Վերջին շարքում նստած 70 ամյա գյուղացին ուշադիր լսում է իր նախկին մարտական ընկերոջը, նա և իր ընկերները 1991-1992 թվականներին հենց այստեղ մասնակցել են այս տարածքների ազատագրմանը։ «Մենք բոլորս պատրաստ ենք ինչպես 32 տարի առաջ մի անգամ ևս հետ շպրտել ադրբեջանցիներին այն կողմ։ Նրանք ուզում են խլել մեզնից այն հողերը, որտեղ մենք ծնվել ենք։ Մենք պայքարելու ենք»,- հաստատում է 70 ամյա տղամարդը իր ընկերների լուռ համաձայնությամբ…
Ժողովում դպրոցի ուսուցիչը բացատրեց. «Խնդիրը ոչ միայն տարածքների վերադարձն է, այլ նաև այն, որ այդ հողերը կպած են Ոսկեպարի բնակելի տներին, այնտեղ են գտնվում նաև յոթերորդ դարի եկեղեցին և մեր պապերի գերեզմանները»։ 1992 թվականին Հայաստանի կողմից ազատագրված այդ տարածքները ի օգուտ Ադրբեջանի զիջելու մասին բարձրաձայնվել է ՀՀ վարջապետի կողմից։ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և գրավել 200 քառակուսի կմ. տարածք։ Սակայն ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է որ ոչինչ չի պատրաստվում վերադարձնել։ Դա բավարար հիմք է գյուղի բնակիչների մտավախություններն ուժեղացնելու համար։ Նոր սահմանի այսքան մոտիկությունը հատկապես անհանգստացնում է ուսուցչին։ «Գյուղական դպրոցը գտնվելու է ճակատի գծից 100 մետր հեռավորության վրա,- անհանգստանում է նա,- երեխանները ստիպված կլինեն դպրոց գնալ ադրբեջանցիների հայացքի ներքո։ Կարող են լինել առևանգումներ, ծնողները չեն ցանկանա իրենց երեխաններին ուղարկել դպրոց»…
Գյուղի հրապարակի կողքին իր մթերային խանութի վաճառասեղանի հետևում վաճառողուհին դուրս է գալիս ափերից. «Ի՞նչպես կարող եմ ես ապրել նրանց կողքին, ովքեր սպանել են իմ ընտանիքի անդամներին»։ 1991-1992 թվականների պատերազմի ժամանակ այս կինը հողին է հանձնել իր երեք հարազատներին։ Նրա խոսքերով ինքն այն եզակի կանանցից է, որ մնացել էր այստեղ զինվորներին կերակրելու համար. «Այսօր ես 77 տարեկան եմ, բայց տարիքը նշանակություն չունի, ես պատրաստ եմ նույնը անել ևս մեկ անգամ» ,-ասում է տատիկը…
Հայաստանի կիրառական քաղաքագիտության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանի կարծիքով «Կյանքը այդ գյուղերում կդառնա չափազանց բարդ, և հազարավոր բնակիչներ ստիպված կլինեն լքել երկիրը»։ Ադրբեջանը պատահականորեն չի ընտրել այդ չորս տարածքները։ «Նրանք գտնվում են Հայաստանը Վրաստանին կապող առանցքային ճանապարհներից մեկի վրա։ Երկիրը ստիպված կլինի կառուցել այլընտրանքային ճանապարհ»,- բացատրում է հետազոտողը և ավելացնում, որ այդ գյուղերի հանձնումը կբերի նրան, որ ադրբեջանը կվերահսկի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարի գրեթե մեկ կիլոմետրանոց հատվածը։ «Իլհամ Ալիևը այդ կերպ կարող է փակել հայերի գազը այնպես, ինչպես դա արեց 2023 թվի հունվարից սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում»,- մտավախություն հայտնեց նա։
Ոսկեպարում հնչած հակառակվելու կոչը դուրս է եկել Տավուշի սահմաններից։ Հայկական խոշոր քաղաքների խաղաղ բնակիչները պատրաստակամություն են հայտնել իրենց խմբերով միանալ գյուղացիններին և պատրաստ են պայքարել նրա համար որպեսզի Տավուշը չդառնա հաջորդ Լեռնային Ղարաբաղը։
Լրագրողներ՝
Théodore De kerros
Sarah Gros
Լե Ֆիգարո պարբերական
Հրատարակվել է՝ 27.03.2024թ.
Աղբյուր՝ https://bit.ly/4axUgoJ
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը voskepar.com կայքին պարտադիր է: