ՈՍԿԵՊԱՐ

ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Ոսկեպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևելքում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի կազմում։

 

Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։

 

Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը։

 

Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Ոսկեպար գյուղի նախկին գյուղատեղիները՝ Վերին Ոսկեպար և Ներքին (հին) Ոսկեպար գյուղատեղիները, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։

Բաժանորդագրվել

Ցանկանում եք ստանալ բոլոր նոր հոդվածները, գրանցվեք մեր նորություններին։

Տեղեկություն