ԺԲ. ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Նոր-Պիպիսի արևմտեան կողմում այն սեռի վերայ, որ ընկած է Ոսկե- պար վտակի և Կունէն առուակի մէջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ կամ Շամշատին գաւառի Կռզեն գիւղերից. հողն կիսով չափ արքունի. տեղական բերքերն նոյն, օդն կլման և ջուրն ոչ այնքան գովելի՛, երկար կեանք 60––70 տարի, եկեղեցին սուրբ Երրորդութիւն, քահանան գալիս է Ոսկեպար գիւղից:
Ծուխ 34, ար. 185, իգ. 156.
Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիցս վերև Կունէն2) առուակի աջ ափի բարձրութեան վերայ. շինուած անտաշ քարով մի կամարի վերայ: Դրան գլխի քարին վերայ. «Թվին ՌՃԽԴ. ես Մէլիք-Շահնազարս… ամուսին Խանզատէն շինե- ցինք սուրբ Աստուածածին ձեռամբ Յակոբին»: Մեծ հան- գստարան շրջապատած է մատրանս շուրջն:
Հին Կունէն աւերակ, որ կայ մատրանս հիւսիս-արևմտ- եան հանդէպ առուի ձախ ափին:
–––––––––––––––––––––
1) Վտակիս ջուրն միանում է Աղստևին Ղազախ քաղաքի հանդէպ: Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի Պիպիս կամ Ջողազ անուն. ուխտի օրն է զատիկ օրերն:
2) Խառնուում է Ոսկեպարին:
/Էջ 378/
ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ 1)
Հին-Կունէնից փոքր ինչ վերև, նոյն առուակի ձախ կողմում մի լեռնաբազկի վերայ: Հիմնուած է չորս կամար- ների վերայ, որ ունի մի աւագ խորան (առանց փոքր խո- րանի), չորս լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթու- ղիկէ, մի դուռն արևմտեան կողմից, 10 մետր 25 սանթիմ երկարութիւն, 7 մետր 45 սանթիմ լայնութիւն: Որմերի ներսի երեսներն շինուած են անտաշ, իսկ դրսի երեսներն՝ սրբատաշ քարով: Մենաստանս ունի և գաւիթ, որ կից է իւր արևմտեան կողմին, կառուցեալ ութ կիսասիւների վե- րայ, երկարութիւն (հիւսիսից հարաւ) 10 մետր 40 սանթիմ, լայնութիւն 9 մետր 50 սանթիմ: Գաւթիս դրնագլուխ քա- րի վերայ. «Ի թվին ՈՂԴ. կամաւ բարերարին Աստուծոյ և ողորմութեամբ՝ Աթաբագ ամիր ապսալար Խութլու փուղին (Խութէ ու Բուղին) ես Գրիգոր թոռն Խաչենիսենց ապաւի- նեցայ սուրբ առաքելոյս իմ հալալ արդեամբ և բնակիչք սուրբ ուխտիս ետուն Բ. պատարագ ՛ի տաւնի սուրբ Գրի- գորի գիւտի նշխարացն-. կատարիչքն աւրհնին Աստուծոյ և խափանողքն դատին ՛ի Տէր»:
Արտաքուստ տաճարիս հարաւային որմի տակ կայ մի նշանաւոր խաչարձան, որի երկարութիւնն 2 մետր 50 սան- թիմ է (առանց պատուանդանում զետեղուած մասին) լայ- նութիւնն 1 մետր 10 սանթիմ: Խաչարձանիս վերին մա- սումն քանդակուած է Յիսուսի Քրիստոսի պատկերն2), որը բռնուած են երկու հրեշտակներ: Իսկ Յիսուս Քրիստոս բռ- նած է իւր ձեռքում մի թուղթ, որի վերայ քանդակուած է,
«Ես եմ լոյս աշխարհի….»: Իսկ ստորին մասում.
«Ով քառաթև սուրբ պանծալի,
Փրկագործող մարդկան ազգի,
–––––––––––––––––––––
1) Հիւսիսային պատում կայ մի գազտնի պահարան, որի ճանապարհն գաւթի տանեաց վերայովն է:
2) Փորագրուած է պատկերիս կողքերով. «Բանն Հաւր
Բարձրեալ անսկզբնական
Կարապետին լե՜ր աւգնական»:
/Էջ 379/
Տեսիլ փառաց անճառելի,
Գերապայծառ և սխրալի,
Յորժամ փայլես ընդ ամպս երկնի,
Լե՛ր բարեխաւս Տեառն Յիսուսի,
Կարապետին քո աւգնողի,
Ալմկանին իւր կենակցի,
Եւ զաւակացն գովելի,
Համայն ազգացն, որ ՛ի կամս Հաւր ննջեցին»:
Խաչարձանիս վերայ փորագրուած են նաև ուրիշ խօս- քեր աւելի խոշոր գրերով, սակայն անընթեռնելի են, քանզի եղծուած են:
Մենաստանս ունի ամրոցի նման ամուր պարիսպ՝ շի- նուած լեռնաբազկի դիրքով, որ ձգուած է գրեթէ հիւսի- սից հարաւ և ունի հաստատուն և բարձր բուրգեր: Պար- սպի ներսում կան միաբանից խուցեր, պալատանման բնա- կարաններ, սենեակներ և գոմեր: Վանքիս արևելեան կող- մում, հովտի մէջ կայ, գիւղատեղի, ձիթահանքեր և հին շինութիւններ: Իսկ հարաւ արևմտեան կողմում, ձորի միւս լանջի վերայ, հանգստարան և մի քառաթև և բարձր խաչ, որպիսին տեսանք Խամշի վերքի մօտ:
Կերանց վանք.
Հիմնուած է Առաքելոց վանքից բաւական վերև նոյն վտակի ձախ ափի մօտ: Տաշուած մոխրագոյն քարով շինուած են դռներն և հիմքից բարձր երկու շար քարերով շրջապատն. իսկ մնացեալ բոլոր մասերն շինուած են թրծեալ աղիւսով: Մենաստանս կառուցեալ է երկու սիւների և երկու կիսա- սիւների վերայ, խաչաձև է ներքուստ, բայց եկեղեցու ձև ունի արտաքուստ: Ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, երկու դուռն (հարաւից, արևմուտքից) ութ նեղ և երկար լուսամուտ, մի բարձրագոյն և գեղեցիկ կաթուղիկէ1). 17 մետր 60 սանթիմ երկարութիւն, 12 մետր
–––––––––––––––––––––
1) Կաթուղիկէիս արտաքին երեսն շինուած է մանր և գոյնզգոյն եփած աղիւսներով:
/Էջ 380/
15 սանթիմ լայնութիւն: Բարձրում նկարուած են սրբոց պատկերներ, բայց ոչ հայկական ճաշակով և ոճով, այլ յու- նական. սակայն պատկերների ստորոտում կան հայերէն գրեր, զորս անհնարին եղաւ մեզ կարդալ խիստ հեռաւո- րութեան պատճառաւ: Հիւսիսային փոքր խորանի միջից կայ մի վերելակ, նեղ և մութ սանդուղ, որ տանում է մի գաղ- տնի պահարան:
Բեմի դասահայեաց ճակատն չէ շինուած աղիւսով, այլ քա- րերով, որոց վերայ կան նրբագործ քանդակներ, ծաղիկներ և նախշեր. գեղեցկաքանդակ են և դռների սեմերն:
Մենաստանս ունի երկու գաւիթ. արևմտեան դրան վերայ եղած գաւիթն շինուած է տաճարիս լայնութեան չափով. իսկ հարաւային դրան վերայ եղածն՝ ըստ երկարու- թեան: Տաճարիս հիւսիային կողման կից կայ մի մատուռ, որի ստորին մասն շինուած է քարով, իսկ վերնամասն՝ աղիւսով: Տաճարիս արևմտեան գաւթից մի քանի քայլ դէպի արևմուտք, երեք կամարի վերայ շինուած է մի ընդարձակ շինութիւն, որ ունի երկու դուռն արևելքից և արևմուտքից: Կարծում ենք թէ սեղանատուն է այս կամ ուսումնարան:
Տաճարս ունեցած է քառակուսի ձևով շրջապարիսպ, որ սկսուած է սեղանատուն կարծուած շինութեան հիւսի- սային ժայռից, պատած հարաւային և արևելքից հասցրած նոյն ապառաժ ժայռի ծայրին, որ քանդուած է արդէն: Ունեցած է և սենեակներ և խուցեր, որք աւերուած են այժմ: Տաճարիս հարաւային և արևելեան արտաքին որմերի տակերն լի են գերեզմաններով:
Պարսպի շուրջն լի է տնատեղի բակերով. իսկ գիւղիս հանգստարանն գտնուում է հիւսիսային հանդէպ եղած մօտ բլրակի վերայ:
Դեղձնուտի վանք
Հիմնուած է Կերանց վանքի հարաւ-արևելեան կողմի անտառապատ լեռների մէջ: Հարաւային կողմից միանում է
/Էջ 381/
Կունէն վտակի մի այլ առուակ, որի ջրաձորի արևմտեան կողմում բաւական վերև շինուած է Դեղձնուտ անուն վան- քն Դեղձնուտ կոչուած տեղում: Վանքս ամբողջապէս շի- նուած է սրբատաշ քարով, որ գրեթէ ունի Մակարայ վան- քի մեծութիւնը և մի գաւիթ, որ շինուած է շատ յետոյ: Տաճարս ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խոր- հրդարան, մի դուռն արևմտեան կողմից: Գաւթումս ամփո- փուած են մի քանի ննջեցեալներ, սակայն աւելի ուշագրաւ են երկու գեղեցկաքանդակ խաչարձաններն, որոց գեղարուես- տի նրբագործութիւնն ներկայացնում է ժամանակին ճար- տարապետութեան արտափայլումը: Հարկ է յայտնել թէ խախտուած է վանքիս գաւիթն, որի մօտերքում կան գե- րեզմաններ:
Սամսոնի վանք. Կառուցեալ է Խնձորկուտի ջրաձորում, մի տափարակ տեղում, անտաշ քարով: Փոքր վանքս, որ ներսից խաչաձև է, ունի կաթուղիկէ, աւերակ խուցեր և հանգստարան:
ԺԳ. ՆՈՐ-ՈՍԿԵՊԱՐ (Աքսիպար). Հիմնուած է Կունէն գիւղի հիւսիի-արևմտեան կողմում Ոսկէպար վտակի աջ կող- մի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, ոչ այքան գովելի օդն և կլիման ամրան, երկար կեանք 75 տարի, եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 35, ար. 172, իգ. 121.
Հին-Ոսկեպար. Ընդարձակ աւերակ, Նոր-ին հանդէպ, վտակի ձախ կողմումն, որի մէջ կայ կիսաւեր մեծ եկեղեցի և հանգստարան, բաղանիս և փլատակների տակ ծածկուած շէնքեր: Փորուածքներից գտնում են սսկեղէն, արծաթեղէն և պղնձեղէն զարդեր և անօթներ և երկաթեայ խոփ, ձև- իչ, ճամբարակ: Այս տեղից փոխադրուած են Նոր-Ոսկեպարի բնակիչներն. բայց այժմ թրքաբնակ է աւերակս:
Աշտարակ. Աւերակ Ոսկեպարիցս վերև կայ մի քարու- կիր բարձր աշտարակ նոյն վտակի ձախ կողմում, որը անուա-
/Էջ 382/
նում են Ղըզ-Ղալա: Մի դիտարան է այս:
Ջոխտակ եկեղեցի. Մօտ մղոնաչափ վերև կայ աւե- րակ հայկական գիւղ, հանգստարան և երկու մօտ առ մօտ կիսաւեր եկեղեցիներ: Ահա այս է նոյն անունը կրող աւե- րակն, որ այժմ թրքաբնակ է:
Աւերակ Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի կայ Նոր-Ոսկեպարի հիւսիսային հանդէպ վտակի ձախ կողմում: