ՈՍԿԵՊԱՐ

Գտնվում է Ոսկեպարից դեպի հյուսիս՝ մոտ 4 կմ հեռավորության վրա, <<Խաչի դոշ>> կոչվող հանդամասում: Մատուռից պահպանվել է ընդամենը հյուսիսային խորանը, որը մատուռի ավերվելուց հետո նորոգվել է, պատերի մեջ ավելացվել են մատուռի պահպանված խաչքարերից: Մատուռը գտնվում է բլրի տափարակ լանջին՝ փոսորակի մեջ: Ուշադիր զննելու դեպքում պարզ երևում է, որ մատուռը ի սկզբանե եղել է քառաթև շինությաւն, որը հավանաբար ունեցե լէ նաև գմբեթ:
Սակայն, անհայտ պատճառներով ավերվելուց հետո, մասնակիորեն նորոգվել է մատուռի միայն հյուսիսային թևը և այն ստացել է ներկայիս տեսքը: Մատուռի պատերը շարված են տեղական անմշակ քարից, սակայն շարվածքի մեջ օգտագործված են նաը սրբատաշ դեկորներ:Կառույցի մասին ժամանակագրական տվյալներ չկան, սակայն պատերի մեջ տեղադրված խաչքարերը պատկանում են 12-14դ.դ., ուստի, կարելի է ենթադրել, որ մատուռը ևս պատկանում է նույն
ժամանակաշրջանին: Ճարտարապետական առումով մատուռը գուցե և մեծ արժեք չունի, սակայն Ոսկեպար գյուղի պատմության առումով այն հաստատապես արժեքավոր է: Ոսկեպարի հովտում շատ կան նման կառույցներ և նրանցից յուրաքանչյուրը վերաբերվում է գյուղի պատմության մի ժամանակահատվածի: Իսկ նրանց տեղադրությունն ու ժամանակագրությունը օգնում են մեզ վերծանել գյուղի պատմության ևս մի սպիտակ էջ: Գյուղի բնակչության համար անչափ մեծ է մատուռի հոգևոր նշանակությունը և բոլոր ժամանակներում էլ այն եղել ու մնում է գյուղի սիրված ուխտատեղիներից մեկը:

Բաժանորդագրվել

Ցանկանում եք ստանալ բոլոր նոր հոդվածները, գրանցվեք մեր նորություններին։

Տեղեկություն